«Տան կառուցումից հետո երեք եղբայրներն էլ այնտեղ են ապրել»
Advertisement 1000 x 90

«Տան կառուցումից հետո երեք եղբայրներն էլ այնտեղ են ապրել»

«Գեղամովների տան բակը

Ժամանակին այն պատկանել է Գեղամով եղբայրներին: Նրանք, իմանալով, որ Իտալիայից Թիֆլիս ճարտարապետ է եկել, մեկնում են Թիֆլիս ճարտարապետի հետ հանդիպման և առանձնատան նախագիծ են պատվիրում:
Տան կառուցումից հետո երեք եղբայրներն էլ այնտեղ են ապրել: Նրանցից միայն մեկն է ամուսնացած եղել, բայց զավակներ չի ունեցել: Կինը՝ Ամալյա Դմիտրիեւնան, գրագետ և արիստոկրատ կին էր: Երբ տիկին Ամալյան շեմ էր ելնում՝ սպիտակ զգեստով ու սպիտակ ձեռնոցներով, որ կառք նստի, թաղի տղամարդիկ, թաքցնելով իրենց հիացմունքը, աչքի պոչով զմայլվում էին նրանով:
Նա հաճախ առանձնատանը կազմակերպում էր ճաշկերույթներ և պարահանդեսներ: Պարահանդեսներին նվագակցությունը հենց ինքն էր ապահովում:
Երեք եղբայրների մահվանից հետո Ամալյա Դմիտրիևնան տանը միայնակ է ապրել: Տարիներ անց նա տունը վաճառում է, բայց այն նախապայմանով, որ կշարունակի ապրել այդ տանը:
Հետագայում տունը վերավաճառվում է, սակայն Ամալյա Դմիտրիեւնան շարունակում է ապրել այստեղ՝ դառնալով այս անգամ էլ մի նոր ընտանիքի լիիրավ անդամ
»:

Ալեքպոլյան պատմություններ