Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը աշխատանք են գտել
Advertisement 1000 x 90

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը աշխատանք են գտել

Արքայազն Հարրին և նրա կինը` Մեգան Մարքլը, որոնք հրաժարվել էին թագավորական տիտղոսներից, կարողացել են աշխատանք գտնել, հայտնում է «360» հեռուստաալիքը։

Ամուսինները պայմանագիր են կնքել Harry Walker Agency նյույորքյան գործակալության հետ։ Պայմանագրի համաձայն` նրանք ֆորումներին և կոնֆերանսներին հանդես են գալու ելույթներով, ինչի դիմաց բավական բարձր են վարձատրվելու։ Սասեքսի դքսի և դքսուհու մեկ ելույթը կարող է շուրջ 1 մլն դոլար արժենալ։

Հիշեցնենք` ապրիլի 1-ից արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը դադարեցին կատարել բրիտանական թագավորական ընտանիքի անդամների պարտականությունները և սկսեցին ինքնուրույն ապրել: Նրանք որոշեցին տեղափոխվել ԱՄՆ, աշխատել և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, հանուն դրա հրաժարվեցին թագավորական տիտղոսից, պետական ֆինանսավորումից և Sussex Royal ապրանքանիշից։

Ամուսինները Կանադայից Լոս Անջելես են տեղափոխվել։ Սակայն առաջին 12 ամիսները նրանց համար փորձաշրջան է։

2021 թվականին զույգը կկարողանա վերադարձնել իր թագավորական կարգավիճակը և վերականգնել նախկին կենսակերպը՝ կատարելով թագավորական ընտանիքի անդամների պարտականությունները:

armeniasputnik.am