Արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի մասին պատմող կենսագրական գրքի հեղինակն արքայազն Ուիլյամին անվանել է անզգա: Գիրքը լույս կտեսնի օգոստոսին, և արքայական ընտանիքի ներկայացուցիչներն անհանգստացած են, որ Էլիզաբեթ Երկրորդի ավագ թոռը բացասաբար կներկայացվի գրքում, գրում է Daily Star-ը:
Նման կարծիք է հայտնել արքայական ընտանիքի հարցերում մասնագիտացած լրագրող Ռասել Մայերսը:
Արքայական գաղտնիքների մասին աշխատության հեղինակներն են Կարոլին Դյուրանը և Օմիդ Սկոբին: Գիրքը կլինի ծավալուն, ավելի քան 300 էջ: Դրանում արքայազն Հարին և Մեգանը կպատմեն ամբողջ ճշմարտությունը դղյակում իրենց կյանքի մասին: Հեղինակներն իրենց հայտնագործություններն անվանում են «ռումբ»:
Բրիտանական թագավորական ընտանիքին մոտ գտնվող աղբյուրները կարծում են, որ գիրքը բացասական լույսի տակ կներկայացնի Քեմբրիջի դուքս, արքայազն Ուիլյամին:
«Ենթադրում եմ, որ նրան անվանել են զուրկ կարեկցանքից և անզգա»,- ասել է Ռասել Մայերսը՝ հավելելով, որ կենսագրականը կարող է լավ ազդել Հարիի և Մեգանի հեղինակության վրա, բայց բացասական լույսի ներքո ներկայացնել թագավորական ընտանիքի մյուս անդամներին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը