Առանց COVID-19-ի ախտանիշների կինը ծննդաբերել է վարակված եռյակի
Advertisement 1000 x 90

Առանց COVID-19-ի ախտանիշների կինը ծննդաբերել է վարակված եռյակի

Մեքսիկայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակված եռյակ է ծնվել, korrespondent.net-ի հաղորդմամբ՝ գրում է տեղական Sol de México թերթը:

Հունիսի 17-ին Սան Լուիս Պոտոսի նահանգում երկու տղա և մի աղջիկ ծնվել են կեսարյան հատումով: Համաձայն նոր հաստատված կանոնների՝ նրանք COVID-19-ի թեստ են հանձնել: Պարզվել է, որ բոլոր երեք երեխաները վարակված են կորոնավիրուսով:

Առողջապահության պետական ​​վարչության պետ Միգել Անխել Լուտսոու Սթեյները դեպքն անվանել է աննախադեպ ողջ աշխարհի համար: Նշվում է, որ ծնողները չունեն կորոնավիրուսային վարակի որևէ ախտանիշ:

Երկու երեխաների վիճակը կայուն է, նրանք չունեն COVID-19-ի բնորոշ ախտանիշներ: Նորածիններից մեկի մոտ կան ախտանիշներ:

Երեխաների հետ շփման մեջ գտնվող ծնողներն ու բուժանձնակազմը մեկուսացված են:

Պատրաստեց Անի Գաբուզյանը



Նման նյութեր