Վաշինգտոնի համալսարանի ամերիկացի գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է ապրել 100 տարի: Պարզվել է, որ մարդու կյանքի տևողության վրա ազդում են ոչ միայն գեները, այլև այն վայրը, որտեղ նա ապրում է, գրում է International Journal of Environmental Research and Public Health-ը:
Փորձագետները վերլուծել են 2011 և 2015 թվականների միջև ընկած ժամանակահատվածում 75 և ավելի մեծ տարիքում մահացած 145 հազար մարդու բնակության վայրի, կրթության և սոցիալական կարգավիճակի վերաբերյալ տվյալները:
Հաշվի են առնվել նաև աղքատության մակարդակը, բժշկական ծառայություններից օգտվելու մատչելիությունը, օդի աղտոտվածությունը և կանաչ տարածքների քանակը:
Հաջողվել է պարզել, որ կարելի է ապրել 100 տարի, եթե ունենաք սոցիալական բարձր կարգավիճակ, ապրեք կանաչապատ տարածքում, ամեն օր զբոսնեք, ունենաք տրանսպորտային և բժշկական հասանելիություն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը