21 տարի առաջ՝ հունիսի 29-ին, հավերժի ճամփորդ դարձավ 20-րդ դարի ազգային-եկեղեցական մեր նշանավոր դեմքերից Գարեգին Ա Վեհափառը՝ Քրիստոսի Եկեղեցու անխոնջ սպասավորը, գիտնական վարդապետը, պերճաբան քարոզիչը, հմուտ մանկավարժը, աստվածաբան-հայագետը և Էկումենիկ շարժման ջատագովը, որ հայրենիքից հեռու հայրենիքով ապրեց և ամբողջ կյանքի ընթացքում իր ազդու խոսքով Տիրոջ մասին քարոզեց՝ իր բարձրաճաշակ լեզվով և խոսքի առոգանությամբ գերելով նաև օտարների միտքն ու սիրտը։ Այսօր Ոսկեբերան մեր Հայրապետն ապրում է իր թողած մատենագրական ժառանգությամբ և անմահ պատգամներով, իսկ մեզ մնում է ծանոթանալ և ճանաչել հզոր այս անհատականությանն ու փառք տալ Աստծուն՝ մեր ազգին այսպիսի զավակ պարգևելու համար։
Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանի ֆեյսբուքյան էջից: