39-ամյա ֆրանսահայ բնապահպան Ժաննա Բարսեղյանն ընտրվել է Ստրասբուրգի քաղաքապետ՝ նա ներկայացնում է Ֆրանսիայի «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» կուսակցությունը: Ուշագրավ տեղեկություն է հաղորդում Hairenikweekly.com-ը. Ստրասբուրգի նորընտիր քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը՝ հասարակական գործիչ, մանկավարժ, գրող, Հայաստանի Առաջին Հանրապետության 1919-1920 թթ. խորհրդարանի պատգամավոր Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանի և հայ ազգային ազատագրական շարժման գործիչ Սարգիս Բարսեղյանի ծոռնուհին է: Սարգիս Բարսեղյանը նահատակվեց 1915-ին, իսկ Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանը Հայաստանի օկուպացումից հետո՝ 1921-ին հեռացել էր երկրից և հաստատվել Փարիզում, որտեղ ղեկավարում էր Նանսենյան գրասենյակը և զբաղվում գրական գործունեությամբ: Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանը մահացել է 1940 թվականին:
Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից: