![](https://blog.168.am/wp-content/uploads/2020/06/1019942.jpg)
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իտալական ակումբում կմնա մինչ օգոստոս: Այս մասին գրում է Tempo-ն` հավելելով, որ Մխիթարյանը կմնա թիմում մինչև օգոստոսի վերջ և «Ռոմայի» կազմում կմասնակցի Եվրոպայի լիգայի հանդիպումներին: Հռոմում կմնա նաև «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Սմոլինգը, ով ևս վարձավճարով է հանդես գալիս «գայլերի» կազմում: