Նախագահ Սարգսյանը հանդիպել է առողջապահության նախկին նախարարների հետ
Advertisement 1000 x 90

Նախագահ Սարգսյանը հանդիպել է առողջապահության նախկին նախարարների հետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ նախագահը շարունակում է առողջապահական ոլորտի մասնագետների հետ քննարկումները կորոնավիրուսի դեմ պայքարի և հաղթահարման ուղիների շուրջ:

«Սարգսյանը հանդիպել է առողջապահության նախկին նախարար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանի, առողջապահության նախկին նախարար, բժշկական գիտությունների դոկտոր Արարատ Մկրտչյանի հետ։ Նախագահը հեռախոսազրույց է ունեցել առողջապահության նախկին նախարար, ներկայումս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում ղեկավար պաշտոն զբաղեցնող, պրոֆեսոր Հայկ Նիկողոսյանի հետ»,–նշվածէ հաղորդագրության մեջ:

Հանդիպումների և զրույցների ընթացքում խոսվել է կորոնավիրուսի համավարակի հետևանքով մեր երկրում ստեղծված իրավիճակի, առողջապահական համակարգի վրա դրա ազդեցության, առողջապահական համակարգի որդեգրած ռազմավարության մասին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև համավարակի տարածումը կանխելու և հաղթահարելու ուղիների շուրջ: Առողջապահական ոլորտի մասնագետները ներկայացրել են իրենց մոտեցումներն ու առաջարկները: