«Գալու է ժամանակ, որ այլևս ոչ մի թեմայով հնարավոր չի լինելու շեղել հասարակության ուշադրությունը սոցիալական հարցերից». Եգանյան
Advertisement 1000 x 90

«Գալու է ժամանակ, որ այլևս ոչ մի թեմայով հնարավոր չի լինելու շեղել հասարակության ուշադրությունը սոցիալական հարցերից». Եգանյան

Զոհրապ Եգանյանն իր էջում գրում է. «Երեկ «իջել էի քաղաք», փաստորեն արդեն իսկ փակված են բազմաթիվ օբյեկտներ, չեք պատկերացնի, բայց փակվել է Ամիրյանի վրա գտնվող «Սեգաֆրեդո» սրճարանը, «Շերեփ» ռեստորանը ու էլի շատ տեղերում փակցված է «տրվում է վարձով» կամ «վաճառվում է» գրությունները: Հատկապես զարմացրեց «Շերեփ» ռեստորանի փակվելը, անցած և նախանցած տարիներին այնտեղ նստելու տեղ գտնելն առանց նախապես պատվիրելու` շատ դժվար էր: Մեզ ծանր աշուն է սպասվում, ուստի լավ կլինի առաջին գիծ բերել տեխնոկրատների ու առաջին պլան բերել կարևոր հարցերը: Գալու է ժամանակ, որ այլևս ոչ մի թեմայով հնարավոր չի լինելու շեղել հասարակության ուշադրությունը սոցիալական հարցերից: Տնտեսությունը պետք է դնել ճգնաժամային կառավարման ռեժիմի տակ ու հարաբերությունները կարգավորել մարդկանց հետ, սրելով, լարելով, աջուձախ հայհոյանք տարածելով ոչ ոք ոչ մի տեղ չի հասնի»: