ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե Կրեմլում ինչ գնահատական են տալիս Ռուսաստանի Սահմանադրության փոփոխությունների քվեարկության արդյունքներին։
«Անշուշտ, հաղթանակ են համարում», – ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` լրագրողներին ասել է Պեսկովը:
Հիշեցնենք` Ռուսաստանի Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեն նախատեսվում էր անցկացնել ապրիլի 22-ին, սակայն զանգվածային միջոցառումը հետաձգվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։
Ավելի ուշ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ քվեարկությունը տեղի կունենա հուլիսի 1-ին:
Որոշվեց քվեարկությունն անցկացնել 7 օրվա ընթացքում` հունիսի 25-ից հուլիսի 1-ը։
Հուլիսի 1-ին կայացավ Ռուսաստանի Սահմանադրության փոփոխությունների հիմնական քվեարկությունը: Փոփոխությունների օգտին քվեարկեց ընտրողների 77,92%–ը, դեմ ՝ 21,27%–ը: Քվեարկությանը մասնակցեց ընտրելու իրավունք ունեցողների 65%–ը։
Առաջակվող շտկումների համաձայն՝ ի թիվս այլ փոփոխությունների, Վլադիմիր Պուտինի նախագահության նախորդ ժամկետները կզրոյացվեն, և նա երկրի ղեկավարի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորություն կունենա։