Հեռուստաասղ Քլոե Քարդաշյանն իր ծննդյան օրն արված լուսանկարներով «Քլիվլենդ Քավալերս»-ի բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի հետ նշանվելու լուրերի առիթ է տվել։ Լուսանկարում երեւում է, որ Քլոեի ձեռքը խոշոր ադամանդով մատանի է զարդարում։
Ինսայդերի խսքով՝ նախկին սիրահարները ցանկանում են իրենց հարաբերություններին եւս մեկ հնարավորություն տալ։ «Տրիստանը համառորեն աշխատում է՝ ինքն իրեն ապացուցելու համար, որ ինքը լավ հայր է իրենց դստեր համար»,- նշում է ինսայդերը։
Աղբյուրի խոսքով՝ Քլոեն ու Տրիստանը հարաբերությունները վերականգնելու որոշում կայացրել են Քլոեի ծննդյան օրվանից հետ, որը Քարդաշյանը նշել է անցած հանգստյան օրերին։ Բասկետբոլիստը հյուրերի ցանկում էր, նա եւ Քլոեն իրենց այնպես էին պահում, կարծես կրկին միասին են։ Ամեն դեպքում, նրանք առայժմ չեն շտապում պաշտոնապես հայտարարել վերամիավորման մասին։