Աֆրիկայում 350 փիղ է սատկել. պատճառներից մեկը կարող է կորոնավիրուսը լինել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Աֆրիկայում 350 փիղ է սատկել. պատճառներից մեկը կարող է կորոնավիրուսը լինել

Աֆրիկայի հարավում գտնվող Բոտսվանա երկրում դեռևս չպարզված հանգամանքներում 350 փիղ է սատկել։ Այս մասին հայտնում է բրիտանական The Guardian թերթը։

Թերթը գրում է, որ Բոտսվանայում փղերի անկման դեպքերը սկսել են գրանցվել մարտից։ Մայիսին բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչները հաշվել են փղերի 169 դիակ, իսկ հունիսի վերջին՝ արդեն 350: Վայրի բնության պահպանման մասնագետներն այս զանգվածային ոչնչացումը աղետ են որակում:

«Սա աննախադեպ երևույթ է։ Մահանում են թե՛ երիտասարդ, թե՛ ծեր փղերը, թե՛ արուները, և թե՛ էգերը։ Կենդանիների մեծ մասը նվաղ տեսք ունեն, ինչը նշանակում է, որ մահը վրա է հասել օրգանիզմի աստիճանական թուլացմամբ», – թերթին հայտնել է բրիտանացի բնապահպան Նեյլ Մըք Քանը:



Նման նյութեր