Նաիրա Կարապետյան. «Ո՞վ և ինչպես է ստեղծել այս բառդակը, որտեղ կորոնավիրուսից մահացած քաղաքացիների դիեր են կորում»
Advertisement 1000 x 90

Նաիրա Կարապետյան. «Ո՞վ և ինչպես է ստեղծել այս բառդակը, որտեղ կորոնավիրուսից մահացած քաղաքացիների դիեր են կորում»

Նաիրա Կարապետյանի գրառումը.

«Ինչպե՞ս անվանել կոռոնավիրուսի տակ ծնկած երկրի առողջապահության նախարարին։ Եկեք ամեն բան կոչենք իրենց անուններով։

ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը/Naira Zohrabyan ի պաշտոնե երկու օր է ակտիվորեն զբաղվում է ահասարսուռ մի պատմությամբ՝ իրեն դիմած քաղաքացու մահացած տատիկի անհետացած մարմնի հետքերով։

Թե ո՞վ և ինչպես է ստեղծել այս բառդակը, որտեղ կոռոնավիրուսից մահացած քաղաքացիների դիեր են կորում, թե արդյո՞ք, ինչպես մահացածի թոռնիկն է նշել, մահացած մարդկանց մարմինները պարկերի մեջ են դրված և անտերության մատնված, թող այս հարցերի պատասխանները գտնեն պատկան մարմինները։

Մի բան հստակ է՝ բարձրացված աղմուկի և օպերատիվ աշխատանքի արդյունքում տատիկի դին գտնվեց, այն հուղարկավորվել է այլ ընտանիքի կողմից։

Հիմա հարց՝ ինչպե՞ս անվանել կոռոնավիրուսի տակ ծնկած երկրի առողջապահության նախարարին, ով այնքան ժամանակ ունի, որ ֆեյսբուքի իր պաշտոնական նախարարական էջում զբաղված է իր սիրելի գործով՝ խիստ քաղաքական խաղերով, այն էլ՝ անընդունելի բառապաշարով և ձևակերպումներով։

Վայելե՛ք սիրո և հանդուրժողականության այս պոռթքումը։

Ի դեպ, հենց այսօր Ազգային ժողովի նախաագահին են դիմել ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն՝ երկրում կոռոնավիրուսի հետ կապված հարցերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու առաջարկով։ Совпадение? Не думаю.

Հ.Գ. Մեկդ նախարարին ասեք, որ վարակված և մահացած մեր հայրենակիցների թվերով հպարտանալուն կարող է ավելացնել արդեն այս պատմությունը»։



Նման նյութեր