Զավեն Բոյաջյան. «Համատարած մոտամոլություն է»
Advertisement 1000 x 90

Զավեն Բոյաջյան. «Համատարած մոտամոլություն է»

Կինոքննադատ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանն իր էջում գրում է. «Ախր ո՞նց կարող է մարդու մոտ ցանկություն առաջանալ, ցանկությունը մարդու մեջ չի՞ առաջանում, ոչ թե կողքին: Որ կողմ նայես՝ էս մոտ-ն է, մարդու մոտ ախտորոշում են, նրա մոտ ստացվում է կամ չի ստացվում, նրա մոտ այս կամ այն տպավորությունն է կամ սովորույթը, մի խոսքով, ինչ կա-չկա՝ մոտ-ով է, համատարած մոտամոլություն է: Միգուցե ոմանց համար շատ տարօրինակ է, չգիտեմ, բայց հայերենը ռուսերենի բառացի պատճենումը չի, էլի, հակառակի պես լիովին ինքնուրույն լեզու է: Ինչքա՞ն կարելի է էդ մոտ-երով խեղդամահ անել սեփական լեզուն սովորելու փոխարեն»:



Նման նյութեր