«Եթերում դիմակ կրելու եւ Արմնյուզ հ/ը վարչական տույժի ենթարկելու վերաբերյալ». Լիկա Թումանյան
Advertisement 1000 x 90

«Եթերում դիմակ կրելու եւ Արմնյուզ հ/ը վարչական տույժի ենթարկելու վերաբերյալ». Լիկա Թումանյան

Լիկա Թումանյանը ֆեյսբուքում գրել է.

«Եթերում դիմակ կրելու եւ Արմնյուզ հ/ը վարչական տույժի ենթարկելու վերաբերյալ

Որպես կարգավորող մարմնի ղեկավար, ինձ համար տհաճ է, երբ Ոստիկանությունը այցելում է (անկախ այցելության պատճառներից) ցանկացած հեռարձակողի գրասենյակ: Լավ կլիներ, այդպիսի այցելություններ չլինեին: Ոստիկանությունը լրատվամիջոցներում գործ չունի անելու։ Կրկնում եմ․ ոստիկանությունը ԶԼՄ-ներում գործ չունի անելու։

Բոլոր գերատեսչությունների հարգելի գործընկերներ,

հեռու մնացեք մամուլից, որքան հնարավոր է հեռու։ ԶԼՄ այցելեք միայն այն դեպքում, երբ հարցազրույց եք տալիս, հաղորդագրություն եք տարածում։ Մյուս բոլոր հարցերով դուք կարող եք զանգել, նամակ գրել, հորդորել, դիմել, և ի վերջո․ կամ ես, կա ՀՌԱՀ։ Ցանկացած գերատեսչություն, խնդիր ունենալու պարագայում կարող է դիմել ինձ՝ որպես ոլորտը կարգավորող մարմնի։ Հակառակ պարագայում, երբ կա այդպիսի մարմին, և այդ մարմնի ղեկավար, որին դուք վստահել եք այս ոլորտի կարգավորումը, նման վարքագիծը նվազագույնը անհարգալից է իմ և իմ ղեկավարած կառույցի նկատմամբ։

Երկրորդ․ հարգելի հեռուսաընկերություններ,

մինչ այս պահը որոշակի խառնաշփոթ է եղել պարետի կարգադրությունների և ընկալումների հարցում՝ նաև իմ ոչ միանշանակ, խորհրդատվական մեկնաբանության պատճառով։ Բարի։ Ուրեմն այսօր ես հստակեցնում եմ․ այսուհետ եթերում բոլորն անխտիր դիմակ պետք է կրեն։

Սիրելի ԶԼՄ-ներ, հեռուստաընկերություններ,

կոչ եմ անում համախմբված կարգով միավորվել, և միասին ցույց տալ բոլոր գերատեսչություններին, որ մենք ամենապատասխանատու և օրինապաշտ համայնքն ենք, և նման միջադեպի պատճառը միայն հրահանգավորման խախտված գիծն է եղել։ Կանխավ շնորհակալ եմ ըմբռնման համար։

Եվ վերջում կարևոր հավելում․ մեկ անգամ ևս կոչ եմ անում բոլոր գերատեսչություններին ու կառույցներին՝ բացի ՀՌԱՀ-ից, բոլորդ հեռու մնացեք մամուլից։ Հարգարժան ոստիկանություն, ԱԱԾ, ՀՔԾ, ՊՊԾ և այլն, և այլն։ Հասկացեք մի բան․ երբ դուք մտնում եք ԶԼՄ, դա արդեն իսկ քաղաքական գործառույթի է վերածվում։ Չքաղաքականացնելու կոչերն այլևս անիմաստ են։ Երբ ես եմ միջամտում ԶԼՄ-ների աշխատանքին՝ քաղաքական չէ, ոլորտային մասնագիտական է։ Երբ դուք եք մտնում՝ քաղաքական է։ Ականջներիդ օղ արեք։

Tigran Hakobyan jan, հրավիրում եմ իմ տաղավար, հյուր։ Կգա՞ք:

ստորև էլ այն, ինչ գրել է ՀՌԱՀ նախագահը»



Նման նյութեր