![](https://blog.168.am/wp-content/uploads/2020/07/Lede.jpg)
Իլոն Մասկի մայրը՝ Մեյ Մասկը, լուսանկար է հրապարակել Ինստագրամի իր էջում, որում որդին չորս տարեկան է:
Լուսանկարին կից, որում փոքր Իլոն Մասկը կանգնած է տորթի առջև, նորարարական ընկերության սեփականատիրոջ մայրը գրել է.
«Ծնունդդ շնորհավոր, Իլոն: Քո ժպիտը միշտ ինձ համար ամեն ինչ է եղել:
Շնորհակալություն այս մոլորակի զարգացման գործում զարմանալի ներդրման համար»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը