Էմմա Պետրոսյան. «Այո, մեզ վճարել են, վճարել են՝ իմ ու Արամի տաղանդի համար». aravot.am
Advertisement 1000 x 90

Էմմա Պետրոսյան. «Այո, մեզ վճարել են, վճարել են՝ իմ ու Արամի տաղանդի համար». aravot.am

Aravot.am-ի հետ զրույցում  ՀՀ վաստակավոր արտիստ Էմմա Պետրոսյանը ցանկություն հայտնեց խոսել վերջին օրերին ամուսնու՝ Արամոյի դեմ սկսված արշավի եւ իրենց ընտանիքին ուղղված քննադատությունների մասին:

«Ես ֆեյսբուքում չկամ, եւ հենց նոր նստած մի նամակ էի գրում, ու կխնդրեմ մեր ընկերներից ամենահարազատին իր էջով ներկայացնել իմ խոսքը, ձայնը, որը մինչ օրս չի եղել ֆեյսբուքում: Նամակում ես շատ հակիրճ փորձել եմ հավաքել մարդ, արվեստագետ տեսակի իրավունքը, խոսքի իրավունքը, լինելու իրավունքը եւ ընդհանրապես իրավունքն ու խոսքը, առանց որի մարդը ոչնչություն է:

Եթե անցյալ երեսուն տարիների ընթացքում ես տեսել եմ, որ մի ծառ է տնկվել եւ եթե մասնակցել եմ կամ չեմ մասնակցել ծառատունկին, ողջունել եմ: Ծառատունկը լայն հասկացություն է՝ մեր երկրի շինարարության մասին է խոսքը… Ուզում եմ, որ մենք կարողանանք տեսնել եւ լավը, եւ ճիշտը, եւ սխալը, եւ վատը…Եթե դու ակնոց ես դնում եւ ծափահարում եմ միայն նրանց, որոնք քեզ վճարում են ծափահարելու համար, ինչպես հիմա բարձրաձայնում են, որ ձեզ վճարել են… Այո, վճարել են, վճարել են, կրկնում եմ, բայց վճարել են իմ երգի համար, վճարել են իմ վաստակի համար, վճարել են իմ տաղանդի, Արամի տաղանդի համար… Չեն վճարել, որ ես գնամ նստեմ սրճարանում սուրճ խմեմ կամ խաբեմ ինչ-որ մեկին, կամ լինեմ անազնիվ, ինչպես շրջապատումս ապրում են անազնիվներ, բայց ազնիվի դիմակով են ապրում:

Ի տարբերություն շատերի՝ ես ու Արամը փորձել ենք ապրել առանց դիմակ, ազնիվ վաստակով եւ երգել, որ մասին են խոսում մեր բոլոր ժամանակի երգերը, մեր վերնագրերը, մեր հարցազրույցները…Եթե մարդիկ չունեն, կարող եմ հատ առ հատ դնել ֆեյսբուքյան էջերում…92-93 թվականներից, երբ իմ երեխան դեռ իմ կրծքին էր»,-ասաց երգչուհին:

…Եվ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ մնացածը՝ մենք միակը չենք, ում ձեռք են մեկնել… Բազմաթիվ մարդիկ տներ են ստացել, բազմաթիվ մարդկանց տներ են տարել, բայց ես պատասխանատու չեմ տվողի եւ տանողի համար, դրա համար կա օրենք, դրա համար կա դատարան, կան մարդիկ, որոնք պատասխան են տալիս դրա համար, ես չեմ դրա պատասխան տվողը: Եվ իրավունք չունեն դատել այն բաների համար, որ ես կամ Արամը կարող ենք բարձրաձայնել: Չբարձրաձայնել նշանակում է, որ ես անուղեղ եմ եւ անսիրտ, ես կույր եմ եւ խուլ:

Ամբողջությամբ՝ aravot.am



Նման նյութեր