Վիրուսաբաններն ու իմունաբանները կազմել են կորոնավիրուսով վարակաման մեծ ռիսկով վայրերի վարկանիշ, հուլիսի 8-ին հաղորդել Է «Իզվեստիա» թերթը: Փորձագետներն առավել վտանգավոր վայրեր են համարել վատ օդափոխվող սենյակները:
«Այստեղ կարեւոր Է ոչ այնքան սենյակի դերը, որքան այն բանը, թե այնտեղ ինչպես Է գոծում օդափոխությունը: Եթե օդը վատ Է շրջանառություն կատարում, վտանգ կներկայանցնի ցանկացած փակ տարածություն»,- թերթին պարզաբանել Է Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի Գենային ինժեներիայի լաբորատորիայի ղեկավար Պավել Վոլչկովը:
Վարկանիշի երկրորդ տեղում են այն վայրերը, որտեղ մարդիկ երկար ժամանակ մոտիկ հաղորդակցվում են:
Մասնավորապես, այդ վայրերի թվին են դասվում հասարակական տրանսպորտը, խանութները եւ դեղատները, հրատարակությանը հայտնել Է Ե. Ի. Մարցինովսկու անվան Բժշկական պարազիտաբանության, արեւադարձային եւ փոխհաղորդիչ հիվանդությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Լուկաշեւը:
Առավել վտանգավոր վայրերի ցանկում երրորդ հորիզոնականն զբաղեցրել են բարերը, ռեստորանները, եւ ակումբները:
Բացի դրանից, փորձագետները կոչ են արել զգույշ լինել եկեղեցիներ եւ այն հասարակական վարրեր այցելելիս, որտեղ մարդիկ զբաղվում են ակտիվ գործունեությամբ (ֆիթնես-ակումբներ, թատրոններ, համերգային հարթակներ):