Պետրոս Ղազարյանի կինը՝ ԿԳՄՍ նախարա՞ր. pastinfo.am
Advertisement 1000 x 90

Պետրոս Ղազարյանի կինը՝ ԿԳՄՍ նախարա՞ր. pastinfo.am

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ջրերն, արդեն տևական ժամանակ, նույն առվով չեն հոսում և մոտ օրերին փոխվարչապետին փոխարինելու կգա ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Նկատենք, թեեւ հիմա Հայաստանում արտակարգ դրություն է, իսկ պարետն էլ Տիգրան Ավինյանն է, սակայն վերջինս արդեն տեւական ժամանակ է հանրային հարթակում որեւէ ակտիվություն չի ցուցաբերում, պարետի նիստերից հետո ասուլիսներ է հրավիրում վարչապետը։

Ավելին՝ օրեր առաջ հայտարարվեց, թե հերթական ճեպազրույցին Փաշինյանի հետ կմասնակցեն նաեւ պարետն ու առողջապահության նախարարը, սակայն պարետն այդպես էլ ներկա չգտնվեց եւ ասուլիսն առանց նրա տեղի ունեցավ։

«Փաստինֆո»-ի աղբյուրը տեղեկացնում է, որ է, որ հայագիտական առարկաների դասաժամերը կրճատելու իր հստակ քաղաքականությամբ աչքի ընկած Արայիկ Հարությունյանի փոխվարչապետ նշանակվելու պարագայում քննարկվում է նախարարի պաշտոնում Հանրային  Հեռուսատընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի կնոջ՝ Ժաննա Անդրեասյանի թեկնածությունը։ Նշենք, որ վերջինս 2019 թվականին նշանակվել էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ, իսկ 2020 թվականի մարտից զբաղեցնում է կրթության փոխնախարարի  պաշտոնը։

pastinfo.am