Oրեր առաջ «Իրավունք» թերթը գրավոր հարցմամբ դիմեց վարչապետի տիկին Աննա Հակոբյանին, ի վերջո ճշտելու, հասկանալու, արդյո՞ք վերջինս իր դուստրերի հետ միասին պատվաստվե՞լ է իրենց կողմից ընդունված Գարդասիլ տեսակի պատվաստանյութով, թե ոչ:
Ստորև ներկայացնում ենք հարցը.
Հարգելի տիկին Հակոբյան.
Ցանկանում ենք տեղեկանալ, ի վերջո դուք և Ձեր դուստրերը պատվաստվե՞լ եք «Գարդասիլ» տեսակի պատվաստանյութով:
Եթե այո, ապա երբ, եթե ոչ, ապա ինչու դեռ չեք պատվաստվել:
Հնգօրյա ժամկետի ավարտին կրկին դիմեցինք Աննա Հակոբյանի մամուլի պատասխանատուին հասկանալու, թե ինչու չկա արձագանք, ով նշեց, որ հարցի պատասխանն ընդամենը մեկ նախադասություն է պարունակում:
Երեկ iravunk.com-ը անդրադարձավ նրան, որ մեկ նախադասությունը դարձավ հայոց պատմություն եւ չգիտես ինչու դեռ արձագանք չկա: Ժամեր անց ստացանք այդքան սպասված մեկ նախադասությունը որտեղ նշված էր.
«Ի պատասխան ձեր ուղարկած հարցմանը, տեղեկացնում ենք, որ Աննա Հակոբյանը և դուստրերը դեռևս չեն պատվաստվել»:
Հարգանքով Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյան:
Նկատենք, որ մեր հարցադրումը վերաբերում էր նաեւ նրան, որ եթե չեն պատվաստվել ապա ո՞րն է պատճառը, սակայն հարցն անտեսվել էր, որով, ըստ էության, կբացահայտվեր, թե ինչու է վարչապետի տիկինը այդքան խուսափում «Գարդասիլ»
պատվաստանյութից, իսկ համայն հայությանը գարդասիլասեր նախարարի հետ միասին պրոպագանդում, որպեսզի սեռահասունացման տարիքում գտնվող աղջիկները պատվաստեն:
Հետեւությունները թողնում ենք ընթերցողին եւ մտածելու տեղիք տալիս, թե այսօր նույն նախարարը, երբ առաջարկում է կորոնավիրուսի անվան տակ սղղացնել մեկ այլ պատվաստանյութ եւ ըստ փորձագետների, մասնագետների փորձարկման ենթարկել հիվանդներին, ինչ հետեւանքներ կունենանք: