Մահվանից առաջ Ժաննա Ֆրիսկեն չի ցանկացել տեսնել իր երեխայի հորը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մահվանից առաջ Ժաննա Ֆրիսկեն չի ցանկացել տեսնել իր երեխայի հորը

Այսօր «Блестящие» խմբի նախկին մենակատար Ժաննա Ֆրիսկեն պետք է դառնար 46 տարեկան։ Հայտնի երգչուհու ծննդյան օրը նրա հայրը կիսվել է սենսացիոն հայտնություններով։

2013 թվականի հունիսին երգչուհին սկսել է բողոքել հաճախակի գլխացավերից։ Բժիշկները նրա մոտ ուղեղի քաղցկեղ են հայտնաբերել։ Ժաննա Ֆրիսկեն բուժվել է ռուս եւ արտասահմանյան մասնագետների մոտ, սակայն հիվանդությունը հաղթել է։ Աստղն իր մերձմոսկովյան տանը մահացել է 2015թ․-ի հունիսին։

Վլադիմիր Ֆրիսկեն պատմել է, որ վերջին շաբաթներին աղջիկը չի ցանկացել հանդիպել քաղաքացիական ամուսնու՝ հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելեւի հետ: Նույնիսկ այն ժամանակ, երբ երգչուհին կորցրել է իր ձայնը, խիստ զայրացել է, երբ սիրելի այցելել է իրեն։

Աստղի ծնողը խոստովանել է, որ ամեն տարի կորստի ցավը գնալով ուժեղանում է: Աղջիկը հաճախ գալիս է Վլադիմիրի երազում եւ միշտ ուրախ տեսք ունի: «Երբեմն նա երազումս գալիս է շատ թոքր տարիքում», – Teleprogramma.pro-ի հետ հարցազրույցում ասել է Ֆրիսկեն։

style.news.am