Տոկիոյում անցած օրը հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման ավելի քան 220 նոր դեպք: Հուլիսի 9-ին այդ մասին հաղորդել Է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը:
Այդ աճը Ճապոնիայի մայրաքաղաքի համար ռեկորդային Է դարձել երկրի տարածքում կորոնավիրուսի տարածման սկզբից ի վեր: Ուշագրավ Է, որ հուլիսի 8-ին անցած շաբաթվա ընթացքում առաջին անգամ նոր դեպքերի աճը ցածր Էր իջել 100-ի նշագծից:
Տոկիոյում նոր վարակումների ճնշող մեծամասնությունը բաժին Է ընկնում 20-ից մինչեւ 40 տարեկան մարդկանց, ովքեր գիշերային ակտիվ կյանք են վարել: Ճապոնիայում կորոնավիրուսով ախտահարվածների ընդհանուր քանակը, ներառյալ Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներն ու անձնակազմը, գերազանցել Է 21 հազարը: Մահացու վախճանների թիվը կազմում Է 995: Ընդամենը երկրում առողջացել Է շուրջ 18 հազար մարդ: 36 հիվանդ ծանր վիճակում Է գտնվում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: