«Ի՜նչ մեծ մարդիկ, մեծ հայերի ենք կորցնում․․․». մահացել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը
Advertisement 1000 x 90

«Ի՜նչ մեծ մարդիկ, մեծ հայերի ենք կորցնում․․․». մահացել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը

Մահացել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ բարձր տեխոնոգլիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Մեր սրտերում Կարենը կմնա որպես պայքարող, ազատ ու լուսավոր մարդ։

Պրն Վարդանյանը անգնահատելի մեծ ավանդ թողեց տեխնոլոգիական ոլորտում․ ԱՏՁՄ, Դիջիթեք էքսպո, Արմաթ լաբորատորիաներ, Դիջիթեք բիզնես ֆորում, ՏՏ համաշխարհային կոնգրես և տասնյակ այլ նախագծեր ու տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրեր ամբողջական չէին լինի առանց նրա ներդրած հսկայական ջանքերի։ Գնաս խաղաղությամբ, սիրելի ընկեր»,-գրել է նախարարը:

Պատմաբան Վահե Լոռենցն իր էջում գրել է. «Կարեն ջան, Ընկեր, Եղբայր, Մեծ Մարդ, Հա՛յ․․․ գործդ կիսատ մնաց, ուղիդ կիսատ մնաց․․․

Հոգիդ Լույս դառնա․․․

Սիրտս ցավում է․ ի՜նչ մեծ մարդիկ, մեծ հայերի ենք կորցնում․․․»: