Ուկրաինայում կորոնավիրուսի բուժման չորս դեղամիջոց են փորձարկում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Ուկրաինայի Առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությանը:
Ուկրաինայի Առողջապահության նախարարությունը թույլ է տվել իրականացնել COVID-19-ի դեմ պայքարի համար նախատեսված հայրենական արտադրության չորս դեղերի (Ամիզոն Մաքս, Ամիքսին IC, Բիովեն, Կորվիտին), կլինիկական փորձարկումներ: Որոշ փորձարկումներ արդեն վերջնական փուլում են:
Արդյունքները ստանալուց հետո եզրակացություններ կարվեն կորոնավիրուսային հիվանդության բուժման մեջ դեղամիջոցների օգտագործման հնարավորության մասին: