Հայ-ադրբեջանական սահմանին մարտական ծառայություն իրականացնելիս հուլիսի 13-ին հակառակորդի կրակից մարմնական վնասվածքներ ստացած երկու ոստիկանի առողջական վիճակը լավ է, բարդություններ, խնդիրներ չկան: «Արմենպրես»–ի հետ զրույցում այս մասին նշեց Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը:
«Ամեն ինչ արվում է ոստիկանների համար: Նրանք ՀՀ ոստիկանության պետի ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Վիրավոր ոստիկաններին կցուցաբերվի աջակցություն, առաջին հերթին նյութական»,-ասաց Տիգրան Եսայանը:
ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հուլիսի 13-ին տեղեկացրել էր, որ հակառակորդի կիրառած զենքերից սահմանին մարտական ծառայություն իրականացնող ոստիկաններից երկուսը պահակակետի տնակի մոտակայքում թեթև մարմնական վնասվածքներ են ստացել: