Խաղաղության կոչերի մեջ վատ բան չեմ տեսնում։ Նորմալ մարդը պատերազմ չի տենչում։ Բայց, երբ դիմացինդ պարբերաբար խոսում է պատերազմից ու հաճախ խոսքից գործի է անցնում, ապա, կարծում եմ, խաղաղության հասնելու մի ձև է մնում. խաղաղությունը նրան պարտադրել։ Ոչ թե առաջարկել կամ, առավել ևս՝ խնդրել, այլ հենց պարտադրել։ Պետք է ամեն անգամ ագրեսիային պատասխանել այնպիսի հարվածով, որ պատերազմելու ցանկությունը իրենց գիտակցության մեջ ջնջվի, որ մեր հետ պատերազմելու մտքից անգամ սարսափեն, որ մեզանից խաղաղություն աղաչեն։
Հետևաբար. խաղաղություն ես ուզո՞ւմ, ուրեմն ուժով պարտադրիր խաղաղությունը։
Սպարտակ Սեյրանյանի ֆեյսբուքյան էջից