Բելգիայում կրկին կորոնավիրուսով վարակումների թվի աճ Է գրանցվել
Advertisement 1000 x 90

Բելգիայում կրկին կորոնավիրուսով վարակումների թվի աճ Է գրանցվել

Հուլիսի սկզբին Բելգիայում կորոնավիրուսի հետ կապված իրադրության հարաբերական կայունացման ժամանակաշրջանից հետո նշվում Է ախտահարումների նոր աճ մոտավորապես 12 տոկոսով: Այդ մասին հուլիսի 16-ին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները: «Ավելացումը (վարակումների քանակի) դիտվում Է նահանգների մեծ մասում, հատկապես խոշոր քաղաքներ ունեցող նահանգներում»,- La Libre Belgique թերթը մեջբերում Է հանրային առողջապահության բնագավառի հետազոտական կենտրոնի՝ Sciensano-ի եզրակացությունը:

Առաջին եզրակացություններից մեկը խոսում Է այն մասին, որ հուլիսի 6-ից մինչեւ 12-ը երկրում օրական միջին հաշվով դիտվել Է վարակման 99,7 նոր դեպք: Դրանից հետո սկսել Է նկատվել ախտահարումների աճ: Այսպես, չորեքշաբթի օրը՝ հուլիսի 15-ին, նշվել Է արդեն 167 նոր դեպք: Ընդհանուր առմամբ Բելգիայում COVID-19-ի համավարակի սկզբից կորոնավիրուսով վարակվել Է 63039 մարդ: Վարակվածների մեծամասնությունը պատկանում Է 20-59 տարեկան ակտիվ բնակչությանը: Դրա հետ մեկտեղ COVID-19-ով վարակումից մահվան ելքերի վիճակագրությունն ավելի դրական Է, գրում են ԶԼՄ-ները: Հուլիսի 6-ից մինչեւ 12-ը գրանցվել Է օրական 1,9 մահ: Վերջին 24 ժամվա ընթացքում մահացել Է COVID-19-ով ախտահարված 4 պացիենտ: Ընդամենը Բելգիայում կորոնավիրուսի զոհ Է դարձել 9 հազար 792 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Նման նյութեր