շխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հայ-ադրբեջանական սահմանի լարվածության ֆոնին ևս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնել Հայաստանին, «Ինտագրամ»-ի իր էջի կոչ արել դիմել սենատորներին, ներկայացուցիչներին Հայաստանին աջակցելու հարցով։
«Ինստագրամ»-ի «սթորի» բաժնում նա մասնավորապես գրել է. «Չնայած շարունակվող գլոբալ համավարակին, Ադրբեջանը խախտել է ՄԱԿ-ի համաշխարհային զինադադարի կոչը եւ հարձակվել է Հայաստանի վրա: Հայաստանում քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորվել են, ե հիմա Ադրբեջանը սպառնում է հարված հասցնել հայկական ԱԷԿ-ին: Միևնույն ժամանակ ԱՄՆ Կոնգրեսը հաջորդ շաբաթ քվեարկելու է Ազգային պաշտպանության մասին օրենքում փոփոխությունների օրինագիծը՝ Ադրբեջանին ռազմական օգնությունը արգելելու մասին․ ռազմական օգնություն, որը կարող է օգտագործվել Հայաստանի դեմ: Միջազգային հանրությունը պետք է միջամտի, օգտագործի քաղաքական ու դիվանագիտական միջոցները՝ կանխելու ավելորդ լարվածությունն ու մարդկային կյանքի կորուստը: Ես իմ հայրենակիցների կողքին եմ և աղոթում եմ նրանց համար, ովքեր վերջին սրացման ընթացքում սահմանին են»,-գրել է Քարդաշյանը:
Նա հորդորել է համավարակի արդեն իսկ բարդ պայմաններում խաղաղ հանգուցալուծել իրավիճակը:
«Խնդրում եմ ձեր սենատորներին և ներկայացուցիչներին կոչ արեք աջակցել Հայաստանին»,- եզրափակել է հեռուստաաստղը: