Արա Վարդանյան. «Ձեր տիրոջ ուղիղ աղիքից ավելի խորն եք մտնում, կանգ առեք»
Advertisement 1000 x 90

Արա Վարդանյան. «Ձեր տիրոջ ուղիղ աղիքից ավելի խորն եք մտնում, կանգ առեք»

Այս տագնապալից օրերին հաճախ են լսվում ինչ-որ բարբաջանքներ 2016-ի ապրիլյանի և 2020-ի հուլիսյանի տարբերությունների վերաբերյալ:

Տարբերությունները ապրիլյանի և այս օրերի բախումների իրոք հսկայական են.

նախ՝ 2016 թվականին թիկունքում հանգիստ ու խաղաղ կյանք էր, նաև՝ մարդիկ սոված և հիվանդ չէին կոտորվում`

երկրորդ` այժմ ադրբեջանի հարձակման և մարտերի մասշտաբներներն անհամեմատ փոքր են

Երրորդ` 2016-ին վարչապետի ընտանիքի անդամները խաղաղություն չէին մուրում թշնամուց, իսկ նախագահը` թշնամու համար ականջահաճո և ուղղորդող հարցեր չէր ուղղում Պաշտպանության նախարարին, նաև` իր երեխաներին պատերազմի ֆոնին չէր գովազդում,

Չորրորդ` 2016-ին բանակաշինությունը ժամկետանց ելակ ուտելու, և ընդհանրապես սնվելու հետ չէր ասոցացվում,

Հինգերորդ` 2016-ին ընդդիմությունը ամենաստոր հակահայ դրսևորումներն էր ցույց տալիս, իսկ այժմյան ընդդիմությունը Հայաստանի կողմից է, և մեր բանակի գեներալների մասին ստորություններ չի տարածում,

Վեցերերդ` իշխանամերձ շրջանակները ադրբեջանի զոհերի համար չէին ողբում,

Յոթերորդ` քաղաքական իշխանությունն ու մերձիշխանավորները չէին ձգտում բանակի և զինվորականների հաղթանակներն իրենց վերագրել,

Ութերորդ` 2016-ին իշխանությունը երբեք չէր պառակտում ժողովրդին,

և վերջինն ու ամենակարևորը`
այնպիսի բանակ էր ժառանգվել 2018-ին, որ նույնիսկ հրամանատարների հեղինակազրկման, քրեական հետապնդման ու անձնակազմի բարոյալքմանն ուղղված իշխանական ողջ գործիքակազմի շուրջ երկու տարի վայրի կիրառման պայմաններում` բանակը մնացել է մարտունակ:

Այ սրանք են ապրիլյանի և հուլիսյանի իրական տարբերությունները:

Հ.Գ. Այնպես որ` թույլ թողեք ձեզ, ծերուկներ, ձեր գնացքը գնացել է:

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր