Տավուշի գյուղերի բնակիչներին այլ վայր տեղափոխելու կարիք չկա. Արծրուն Հովհաննիսյան
Advertisement 1000 x 90

Տավուշի գյուղերի բնակիչներին այլ վայր տեղափոխելու կարիք չկա. Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին անհրաժեշտություն չկա, որ Տավուշի գյուղերի բնակիչները տեղափոխվել այն վայրեր։ Իջևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա հայտնեց, որ Տավուշի գյուղերի բնակիչները մնում են իրենց համայնքներում, և ամեն ինչ արվում է նրանց անվտանգությունն ապահովելու համար։ Իսկ եթե անվտանգության նկատառումներից ելնելով նրանց տեղափոխման հարց առաջանա` այդ մասին կհոգա պետությունը։