Քրդական համայնքը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ
Advertisement 1000 x 90

Քրդական համայնքը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ

Հայաստանի քրդական համայնքը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ։ Ներկայացնում ենք Հայաստանի քրդական համայնքի հայտարարությունը․

«Հուլիսի 12-ին ադրբեջանական բանակը լայնածավալ դիվերսիա կատարեց Հայաստանի պետական սահմանի վրա և երկուստեք կան  զոհեր։ Հենց առաջին օրվանից թուրքական իշխանությունը տարածեց հայտարարություն, որ ինքը զորակցում է Ադրբեջանին և միշտ կանգնելու է  նրա կողքին։ Թուրքական իշխանությունները նույն ձևով բացահայտ կերպով հայտարարում են, որ պետք է ոչնչացնել քրդերին և մեծ  թափով ամեն օր ցեղասպանություն են կատարում քրդերի նկատմամբ։

Մենք դատապարտում ենք թուքական պետության այս հայտարարությունը և Ադրբեջանի կատարած ագրեսիան Հայաստանի պետական  սահմանի վրա և մեր զորակցությունն ենք հայտնում հայ ժողովրդին և միշտ կանգնելու ենք նրա կողքին»։