ՄԱԿ-ի կրթության, գիտության ու մշակույթի հարցերով զբաղվող կազմակերպությունը ռուսաստանցի հայտնի երգչուհի Զառային արժանացրել է «ՅՈՒՆԵՍԿՕ-ի արտիստ հանուն խաղաղության» իր պատվավոր կոչմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ բարձր միջազգային պարգևով դափնեկրի պարգևատրումը տեղի է ունեցել դեկտեմբերի 5-ի երեկոյան կազմակերպության փարիզյան կենտրոնակայանում:
Հանդիսավոր արարողությանը, որը հավաքել էր բազմաթիվ երկրների դիվանագետների ու մշակույթի գործիչների, նշվել է, որ Զառան (Զարիֆա Մգոյան) մասնակցում է բազմաթիվ բարեգործական նախագծերի, օգնում է կույր և թույլ տեսնող երեխաներին: Խաղաղության նոր արտիստին իրենց սրտագին շնորհավորանքներն են փոխանցել Միրեյ Մատիեն, ֆրանսիական մշակույթի հայտնի այլ գործիչներ, որոնք մասնակցել են արարողությանը: «Արտիստ հանուն խաղաղության» պատվավոր կոչումը, ՏԱՍՍ-ին պատմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատակիցները, հիմնվել է երկու տասնամյակ առաջ՝ 1995 թվականին: Դափնեկիրներ ի այդ խումբը միավորում է «ամբողջ աշխարհում ճանաչված արվեստի գործիչների, որոնք իրենց ազդեցությունը, ժողովրդականությունը և հեղինակությունն ի սպաս են դրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերի իրականացմանը»:
Պարգևի գոյության առաջին տարիներին դրա դափնեկիրներն են դարձել նշանավոր կանադացի երգչուհի Սելին Դիոնը և Մեծ Բրիտանիայի առավել մեծ ժողովրդականություն վայելող երգչուհիներից մեկը՝ Շիռլի Բեսին: