Լրագրող, «Матч ТВ» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Թինա Կանդելակին ևս անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված վիճակին։
«Ինչպես հայտնի է, իմ երակներով հայկական արյուն է հոսում։ Ես անտարբեր չեմ Հայաստանի և նրա ժողովրդի ճակատագրով ։ Ժողովրդի, որին բաժին է ընկել մեծ թվով փորձություններ, այդ թվում՝ Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունը։
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ընթացող բախումների ժամանակ կրկին մարդիկ են զոհվում։ Ռմբակոծություն, դիվերսիա, կրակոցներ՝ խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից: Բաքվում հանրահավաքներ են հանուն պատերազմի: Հանուն պատերազմի։
Այստեղ, կարծես թե, ճիշտ ժամանակն է ասել, որ պատմությունը ոչինչ չի սովորեցնում, բայց դա այնքան էլ այդպես չէ։ Պատմությունը սովորեցնում է, որ հայ ժողովրդի ոգին չի կոտրվել նույնիսկ այն պահին, երբ նրա գոյությունը վտանգված էր: Այն հիմա էլ չի կոտրվի: Իսկ հակամարտությունը և մարդկանց սպանելը պետք է անհապաղ դադարեցնել: Երկար դարերի ընթացքում կարելի էր գիտակցել վերջապես, որ Հայաստանի հետ ուժի լեզվով խոսելը երբեք չի հաջողվելու։
Յուրաքանչյուր ոք, որի երակներում նույնիսկ մի փոքր հայկական արյուն է հոսում, կպաշտպանի այս ժողովրդին իր մեծ ու դժվարին պատմությամբ, քանի որ ճշմարտությունը հայ ժողովրդի կողմն է», – գրել է նա: