«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Երբ հարեւան երկրում «մտքի ճգնաժամ» է
Advertisement 1000 x 90

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Երբ հարեւան երկրում «մտքի ճգնաժամ» է

«Որ հայկական ատոմակայանը հրթիռակոծելու վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը հստակ հանցագործություն է, կասկած չկա: Ավելին՝ 1987 թ. Ահաբեկչության հարցերով Ժնեւյան դեկլարացիայում, ի թիվս այլնի, որպես պետական ահաբեկչության ակտ է դիտարկվում պետության զինված ուժերի հարձակումը այնպիսի թիրախների վրա, որոնք սպառնալիք են ներկայացնում այլ պետության տարածքի քաղաքացիական բնակչության համար:

«Հայկական կողմը չպետք է մոռանա, որ առավել ժամանակակից հրթիռային համակարգերը, որոնք գտնվում են ադրբեջանական բանակի զինանոցում, կարող են մեծ ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին, ինչը կհանգեցնի մեծ աղետի Հայաստանի համար». սա Ադրբեջանի ռազմական գերատեսչության հայտարարությունն է՝ արված մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգիախլի բերանով:

Ուշագրավ է, որ այսպիսի հայտարարություն առաջին անգամ չէ, որ հնչում է: 2012 թ. դարձյալ Ադրբեջանի ՊՆ-ն ու դարձյալ մամուլի մամուլի ծառայության ղեկավարի բերանով հնչեցրել է նույն սպառնալիքը: Միայն թե այն ժամանակ մամուլի ծառայության ղեկավարը Էլդար Սաբիրօղլուն էր, որ բառացի ասել էր. «Մեր նշանառության տակ է գտնվում Հայաստանի այնպիսի օբյեկտ, որին մենք կարող ենք հարված հասցնել հաշված րոպեների ընթացքում: Դա հարցականի տակ կդնի Հայաստանի հետագա ճակատագիրը՝ որպես պետություն»:

Տարիներ առաջ եւ հիմա էլ նույն ձեռագիրն է:

Այսինքն՝ Ադրբեջանի ողջամտության վրա մենք հույս դնել չենք կարող: Ինչ ծավալումներ են սպասվում: «ՀՀ»-ն զրուցել է հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանի եւ ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանի հետ»:

Նյութի մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: