![](https://blog.168.am/wp-content/uploads/2017/01/պապ.jpg)
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կիրակնօրյա Մարիամյան աղոթի ավարտին, Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին ուղղված ողջույնի խոսքում անդրադարձել է ՄԱԿ-ի ընդհանուր զինադադարի կոչին և այդ համատեքստում խոսել Տավուշի սահմանագոտու վերջին իրադարձությունների մասին։
Ինչպես հաղորդում է Վատիկայի ռադիոն, Հռոմի Պապն, ի մասնավորի ասել է․
«Առանձնահատկորեն և մտահոգությամբ եմ հետեևում վերջին օրերում Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցած զինյալ բախումներու սրացմանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև»։
Հռոմի քահանայապետը հույս է հայտնել, որ միջազգային հանրության հանձնառությամբ՝ երկոսության ու բարի կամքի միջոցով հնարավոր կլինի խնդրի խաղաղ լուծմանը հասնել, հանուն ժողովուրդների բարօրության։