«Դոմոդեդովո» օդանավակայանից կիրականացվեն Մոսկվա-Երևան և Մոսկվա-Գյումրի չարտերային չվերթներ
Advertisement 1000 x 90

«Դոմոդեդովո» օդանավակայանից կիրականացվեն Մոսկվա-Երևան և Մոսկվա-Գյումրի չարտերային չվերթներ

«NordStar» ավիաընկերությունը «Դոմոդեդովո» օդանավակայանից առաջիկա օրերին կիրականացնի Մոսկվա-Երևան և Մոսկվա-Գյումրի չարտերային չվերթներ:

Այս մասին տեղեկացնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից: Հուլիսի 22-ին կկայանան Մոսկվա-Երևան, հուլիսի 23-ին` Մոսկվա-Գյումրի, հուլիսի 25-ին Մոսկվա-Գյումրի չվերթները:

«Հուլիսի 22-ի և 25-ի չվերթների տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի հ․94 տոմսարկղից, իսկ հուլիսի 23-ի չվերթի տոմսերը՝ հ․ 85 տոմսարկղից։ Տոմսերի վաճառքը մեկնարկել է հուլիսի 19-ից (աշխ․ ժամեր՝ 10։00-ից 20։00-ն)։ Տոմսերի արժեքը՝ 14 հազ․700 ռուբլի։ Ուղեբեռը՝ 23 կգ, ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 



Նման նյութեր