Ռուսաստանի «Ֆուդ Սիթիի» սեփականատերերը Ադրբեջանում ծնված հրեաներ են
Advertisement 1000 x 90

Ռուսաստանի «Ֆուդ Սիթիի» սեփականատերերը Ադրբեջանում ծնված հրեաներ են

Լրագրող Նաիրա Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ֆուդ Սիթիի» սեփականատերերն են՝ Գոդ Նիսանով և Զարախ Իլիեվ: Մի քանի տեղ աչքովս ընկավ, թե մի քանի «………» ադրբեջանցիք ով եղան, որ… իհարկե, համաձայն եմ, ով էլ լինեն մեր համար ով եղան որ են, բայց, այնուամենայնիվ… Այս երկու գործարարը համարվում են Մոսկվայի կոմերցիոն անշարժ գույքի ամենախոշոր սեփականատերերից և մեր սիրած Forbes ամսագրի առաջին հորիզոնականներում են։ Միայն Գոդ Նիսանովի կարողությունը գնահատվում է 3,5 միլիարդ դոլար:

«Կիեվսկայա պլոշադ» ԲԲԸ կազմում, որի տնօրենների խորհուրդը ղեկավարում է նա, պաշտոնապես մտնում են «Европейский» առևտրային համալիրը, որը Ռուսաստանի ամենաայցելվող կենտրոններից մեկն է ու մրցում է Էմիրությունների «Դուբայ Մոլի» հետ, «Олимпийский» սպորտային համալիրը, «Դեպո» գաստրոնոմիկ առևտրային կետը, «Ֆուդ Սիթին» դե արդեն գիտենք` համարվում է Արևելյան Եվրոպայի սննդի խոշորագույն մեծածախ կենտրոններից, «Гранд» կահույքի մեգակենտրոնը, Radisson Collection Hotel-ը, ասում են նաև, բայց ես հստակ չգտա տեղեկություն, որ «Սադավոդ»-ը (մեկ այլ մոսկովյան խոշորագույն հագուստի մեծածախ առևտրի համալիր) ևս նրանցն է, ու էլի շատ բաներ:

Նիսանովը և Իլիեվը Ադրբեջանում ծնված հրեաներ են: 90-ականներին են տեղափոխվել Մոսկվա և շատ արագ հաջողության են հասել բիզնեսում: 2014 թվականին Գոդ Նիսանովը Ռուսաստանի նախագահի կողմից պարգևատրվել է Բարեկամության պարգևով՝ Ռուսաստանի տնտեսության մեջ ունեցած մեծ ներդրման համար, իսկ ավելի ուշ պարգևատրվել է նաև Մեծ Հայրենականի 70-ամյակը խորհրդանշող հուշամեդալով: 2016-ին էլ Ադրբեջանի նախագահն է նրան պարգևատրել Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշանով: Նիսանովը Համաշխարհային հրեական կոնգրեսի փոխնախագահն է»։

«Ֆուդ Սիթիի» սեփականատերերն են՝ Գոդ Նիսանով և Զարախ Իլիեվ: Մի քանի տեղ աչքովս ընկավ, թե մի քանի “………” ադրբեջանցիք ով…

Gepostet von Наира Багдасарян am Montag, 20. Juli 2020



Նման նյութեր