Հայտնի մարզիկը շանը բուսակեր է դարձրել
Advertisement 1000 x 90

Հայտնի մարզիկը շանը բուսակեր է դարձրել

Բրիտանացի ավտոարշավորդ և վեգան Լյուիս Հեմիլթոնն իր Ռոսկո անունով բուլդոգ ցեղատեսակի շանը դարձրել է բուսակեր: Այս մասին մարզիկը հայտնել է Ինստագրամի իր էջում:

«Այժմ Ռոսկոն ամբողջությամբ վեգան է: Բուսական սննդի շնորհիվ նրա մազածածկույթը դարձել է ավելի փափուկ, այտուցված թաթերն ապաքինվել են, նա այլևս չի կաղում արթրիտի ցավից, և նրա շնչառությունը կարգավորվել է: Ես շատ գոհ եմ արդյունքից, նա՝ նույնպես»,- գրել է Հեմիլթոնը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը



Նման նյութեր