Ռուս զինթղթակից, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովին հաջողվել է նկարահանել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ զինված ուժերի կողմից խոցված ադրբեջանական մարտական անօդաչու թռչող սարքերը, այդ թվում իսրայելական արտադրության կամիկաձե ԱԹՍ-ը։
«Հայկական ՀՕՊ-ն ընդդեմ ադրբեջական ԱԹՍ-ների․ադրբեջանական բանակի խոցված ԱԹՍ-ները» վերնագրով տեսանյութում Պեգովը պարզել է նաև, թե ինչու է Բաքուն ապավինում օդում պատերազմելուն։
«Հայ-ադրբեջանական հակամարտությունը նշանավորվել էր նրանով, որ ոչ միայն հրետանի և հրաձգային զենքեր էին կիրառվել, այլ նաև ակտիվ օգտագործվում էին ԱԹՍ-ներ։ Առնվազն 14 ԱԹՍ-ներ հայկական կողմը խոցել է՝ 12 խոցվել է Տավուշի մարզում, 2-ը՝ այլ հատվածներում»,- ասում է Պեգովը։
Մանրամասները՝ տեսանյութում։