«Կարմիր խաչը» շարունակում է աջակցել Արցախում COVID-19-ի առաջնագծում գտնվող կառույցներին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Կարմիր խաչը» շարունակում է աջակցել Արցախում COVID-19-ի առաջնագծում գտնվող կառույցներին

Արցախում «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի առաքելությունը շարունակում է աջակցել այն կառույցներին, որոնք գտնվում են COVID-19-ի դեմ պայքարի առաջնագծում:

Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: «Համավարակի կանխարգելման և վերահսկման նպատակով, հուլիսի 8-22 ընկած ժամանակահատվածում, ԿԽՄԿ-ն 13 բուժհաստատության, այդ թվում՝ հիվանդանոցներին, Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնին, շտապօգնության ծառայությանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների պետական ծառայությանն է տրամադրել ախտահանիչ և մաքրող նյութեր, պաշտպանիչ հանդերձանք»,- հայտնում են շտաբից:

Համավարակի բռնկումից ի վեր ԿԽՄԿ-ն պարբերական կապի մեջ է եղել նշված բոլոր կառույցների հետ՝ վերջիններիս կարիքները գույքագրելու և ըստ իրավիճակի բարդության արձագանքելու համար: