ԱՊԼ-ի ֆուտբոլիստը խոստովանել է, որ համասեռամոլ է
Advertisement 1000 x 90

ԱՊԼ-ի ֆուտբոլիստը խոստովանել է, որ համասեռամոլ է

Անգլիական The Sun պարբերականը հրապարակել է Պրեմիեր լիգայում խաղացող ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող ֆուտբոլիստի բաց նամակը: Մարզիկը ցանկացել է անանուն մնալ:

«Ես գեյ եմ: Նույնիսկ նամակի մեջ այդ մասին գրելն ինձ համար մեծ քայլ է: Իմ սեռական կողմնորոշման մասին գիտեն միայն իմ ընտանիքի անդամները և ընտրյալ ընկերները: Ես պատրաստ չեմ դրանով ​​կիսվել իմ թիմի կամ մարզչի հետ: Ինչպե՞ս է այդպես ապրելը: Օրեցօր այն վերածվում է բացարձակ մղձավանջի և ավելի ու ավելի է ազդում իմ հոգեկան առողջության վրա: Ես ինձ թակարդում եմ զգում, և վախենում եմ, որ ճշմարտությունը բացահայտելով, ես միայն կվատթարացնեմ իրավիճակը»,- ասվում է ֆուտբոլիստի նամակում:

Ֆուտբոլի բարձրագույն լիգաներում դեռևս ոչ ոք չի հայտարարել ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին, մինչև կարիերայի ավարտը:

Ամենահայտնի դեպքը Գերմանիայի հավաքականի նախկին խաղացող Թոմաս Հիթցլշպերգերն է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը