Մեր հերոս Քյարամ Սլոյանի մաման է, մեջքով՝ նոր զորացրված մյուս որդին։ Չնայած ազգությամբ եզդի են, բայց մենք ընդհանուր հանրույթ ենք ու իսկապես բարեկամներ, ու հա, այ սա է մեր մասին։ Մեր մասին են էն մամաները, որոնք անգամ զավակ կորցնելուց հետո երկրորդ որդուն ուղարկում են ծառայության։ Մենք հազարով մեկին փողոցով տշող չենք, ու նման պահվածքը մեզ բացարձակ չի սազում։ Մթնոլորտը լարված է, բայց պետք է հատկապես դրսի աչքում ոչ մի վայրկյան չհավասարվենք հարևան խուժանին։ Արդեն մի քանի տասնյակ տարի հստակ անուն ու դեր ենք ձևավորում աշխարհի համար՝ որպես մեր սեփական հողերը պաշտպանող, արդարություն պահանջող, թշնամուն հետ մղող և այո՝ պետք եղած տեղն արդարացիորեն պատժող երկիր։ Ուրեմն՝ պիտի մեզ շատ հպարտ պահենք ու սիրուն՝ արժանի մեր հաղթանակին ու մեր տղաների զոհաբերած կյանքին։
Լուսանկարը՝ Ջալ Հաջոյանի էջից։
Սյունե Սևադայի ֆեյսբուքյան էջից: