Նիցշեն, ըստ իս, շատ իրավացիորեն պնդում էր, որ տերերի ու ստրուկների բարոյականության տարբերություններից մեկն էլ այն է, որ ստրուկը ձգտում է գնահատել պայքարի ընթացքը, մինչդեռ տիրոջ կեցվածք ունեցող մարդուն հետաքրքրում է առաջին հերթին արդյունքը: Սա է օրինակ պատճառը, որ մեզանից շատերը չընկալեցին ծիրանի փառաբանման գործընթացը: Դե որովհետև, ըստ էության, ծիրանի շուրջ պարելու արդյունքում նենց չի որ Հայաստանի ծիրանի արտահանողների խնդիրները լուծվեցին: Մենք նախկինում մոտ 30-40 հազար տոննա էինք արտահանում, էս տարի մոտ 10-15 հազար տոննա կլինի, ու եթե ադրբեջանցիքի ձեռքում գտնվող ռուսական մթերքի շուկաները մեզ համար փակվեն, ոչ մի ազգային համախմբում, ոչ մի երգի պարի ու խորովածի փառատոն չի օգնի այդ 15 հազար տոննան իրացնել: Ըստ Նիցշեի` ստրուկի հոգեբանություն ունեցողը կուրախանա երգից ու պարից, իսկ տիրոջ հոգեբանություն ունեցողը կմտահոգվի ծիրանի վաճառքի արդյունքներով:
Նույն հարթության մեջ է անհրաժեշտ դիտարկել ծիրանային էպոսի կուլմինացիոն ակտը՝ ծեծկռտուքները: Առողջ հոգեբանություն ունեցող մարդուն պետք է հետաքրքրի միայն ծեծի արդյունքը, մինչդեռ ստրկամիտը կմտահոգվի դրա դեկորատիվ բաղադրիչներով՝ ոնց են ծեծել, ում են ծեծել, որտեղ են ծեծել, և այլն… Քանի որ ստրկամտի մոտ բարոյականությունը ընդամենը տիրոջ բարոյականությանը հակադրվելն է, նա չի կարող համաձայնվել տիրոջ հետ ու արդարացնել ադրբեջանցու ծեծելը զուտ գոյաբանական հիմնավորմամբ: Ստրուկը սկզբունքային աբիժնիկ է: Ստրուկն իրեն պարտավոր է համարում հակադրվել տիրոջ մոտեցմանը, բայց, բովանդակային դաշտում սնանկ լինելով, մտնում է անբովանդակ, սուբյեկտիվ, կարելի է նույնիսկ ասել` էսթետիկ դաշտ, դաշտ, որտեղ մարդու ճաշակն է որոշիչ: Իսկ էդ սուբյեկտիվ դաշտում տաս հոգով մեկին ծեծելը կարելի է համարել տգեղ, նույն հաջողությամբ կարելի է համարել տգեղ, օրինակ` կապույտ շապիկ հագած մարդուն ծեծելը: Հատկանշական է նաև այն, որ, երբ ստրուկները ապստամբում են տերերի դեմ, նրանք երբեք չեն հետևում բարոյական էն նորմերին, որոնք հենց իրենք էլ քարոզում են: Նրանք միշտ հարձակվում են շատով ու ամենաստոր միջոցներով: Ստրուկն ունի մեկ հենասյուն ու դա երեսպաշտությունն է:
Նկատե՞լ եք, որ բանակը միշտ ստրկամիտների գլխավոր թշնամիների ցանկում է: Պատճառը պարզ է, բանակում գերակայությունը հաղթելն է: Ոչ մի գեներալի մտքով չի անցնի իր զինվորներին ասել, որ հակառակորդի հետ մարտի է պետք բռնվել միայն, եթե ուժերը հավասար են: Ավելին ցանկացած բանակ պիտի ձգտի ուժերի այնպիսի անհավասարության, որ նույնիսկ մարտելու կարիքը չլինի: Ստրկամիտները հետևաբար բանակը հռչակում են անբարոյական, սա է իմիջայլոց նաև Փաշինյանների ընտանիքի ներքին հավատամքը (սա հավաստող փաստեր կան): Մինչդեռ առողջ մարդը անբարոյականություն կհամարեր հակառակորդին պարտվելը:
1915-ին մեզ կոտորել են, որովհետև մենք ստրուկի պես էինք մտածում, իսկ կոտորողը` տիրոջ պես: Հիմա մենք Թուրքիային մեղադրում ենք անբարոյականության մեջ, բայց Թուրքիան դրանից ավելի փոքր, ավելի թույլ ու ավելի աղքատ չի դառնում, ընդհակառակը: Հետևաբար ես նախընտրում եմ, որ ադրբեջանցիք մեզ հավերժ մեղադրեն անբարոյականության մեջ: Մենք դրանից չէ, որ կթուլանանք: Մենք կթուլանանք, եթե չոչնչացնենք ադրբեջանցիքի հետ համաձայնվող հայերին, այսինքն մեր ներքին ադրբեջանցուն: Պետք է ծեծել, ջարդել, ճնշել ու հեռացնել ադրբեջանցուն ամեն տեղ՝ Տավուշում, Արցախում, Նախիջևանում, Լոսում, Մոսկվայում ու ամենակարևորը` Երևանում:
Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան էջից