«Մենք միասնական ենք, ինչպես երբեք». Անդրեն` Ադրբեջանի հյուպատոսարանի դիմաց իր կատարման ու Ալիեւի տիկնոջ կողմից իր էջի արգելափակման մասին (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Մենք միասնական ենք, ինչպես երբեք». Անդրեն` Ադրբեջանի հյուպատոսարանի դիմաց իր կատարման ու Ալիեւի տիկնոջ կողմից իր էջի արգելափակման մասին

Լոս Անջելեսի հայության` ադրբեջանական ագրեսիայի դեմ կազմակերպած ցույցին Անդրեի «Սարի աղջկա» կատարումը շարունակում է մնալ համացանցի` վերջին օրերի ամենաքննարկվող հոլովակը: Ընդ որում` տեսանյութով կիսվում են ոչ միայն հայերը, այլեւ ադրբեջանցիները: Վերջիններն իրենց դժգոհությունն են հայտնում այն բանի համար, թե հայ երգիչը «իրենց» ազգային երգն է կատարում` պնդելով, թե այն հայկական է: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Անդրեն նշեց, որ «Սարի աղջկա» ընտրությունը պատահական չի եղել: Երգիչը 2013 թ-ին կատարելով այդ երգը` միացել է հայկական ժողովրդական երգի համար անցկացվող ակցիային, որի նպատակն է Ադրբեջանին ու Թուրքիային ապացուցել, որ երգը ոչ թե իրենցն է, այլ հայ ժողովրդինը:

View this post on Instagram

Performing “Sari aghjik” in front of azeries

A post shared by Andre (@andrehovnanyan) on

««Սարի աղջկա» կատարումը տվյալ պահին կայացված որոշում էր: Ադրբեջանցիները մինչ օրս շարունակում են ապրել սուտ հեքիաթներով, թե իբր Արցախն իրենցն է, Երեւանն իրենցն է… այս պդումներն, իհարկե, ծիծաղելի են, քանի որ արված են մի ազգի կողմից, որը մոտ 100 տարվա պատմություն ունի, եւ ինչպես ասում են` «Կոկա կոլա»-ն անգամ նրանցից հին է:

«Սարի աղջիկը» հին հայկական երգ է, որը ԱՆՄՇԱԿՈՒՅԹ ադրբեջանցիները փորձում են «իրենցը» դարձնել: Հենց այդ պատճառով էլ իրենց իսկ հյուպատոսարանի դիմաց, հենց իրենց աչքի առաջ ինքնաբուխ կերպով երգեցի ՄԵՐ երգը… Այո, մարտական, ազգային-ազատագրական երգերն իմ երակներով են հոսում, բայց «Սարի աղջիկն» այդ պահին ավելի նպատակային ու մարտավարության տեսանկյունից ճիշտ էր: Մերոնք՝ իմ եղբայրներն ու քույրերն, ինձ հետ հավասար երգում էին, ինչը մթնոլորտն ավելի շիկացած ու «հայկական» դարձրեց… Հիմա վերհիշում ու փշաքաղվում եմ… Մենք միասնական ենք, ինչպես երբեք»,-ասում է երգիչը,-«Ես այնտեղ այդ օրը` որպես արտիստ չէի, այս խնդիրն ինձ ուղեկցում է ամբողջ կյանքիս ընթացքում, սա, ուղղակի, ցույց չէր, սա համահայկական խնդրի շուրջ բարձրացրած հարց էր: Մենք դուրս էինք եկել խաղաղ ցույցի, իսկ նրանք իրենց հյուպատոսարանի մոտ անընդհատ բղավում էին, թե Արցախն իրենցն է: Մենք դուրս էինք եկել Տավուշի սահմանին կատարվող ադրբեջանական հարձակումների, հայերի հանդեպ ագրեսիայի ու սպառնալիքներ դեմ կոչերով, մինչդեռ նրանք անընդհատ սադրում էին: Ավտոմեքենաներ էին անցնում հայկական դրոշնորով, իսկ այդ ազգի ներկայացուցիչները շշեր էին նետում խաղաղ հայ ցուցարարների վրա: Նրանք շարունակում են պնդել իրենց կեղծ սուտը: Ասում են, թե ադրբեջանցիներին մենք ենք վտարել Արցախից, բայց ինչո՞ւ չեն խոսում այն մասին, թե որքան հայերի են իրենք թողել անտուն: Դրա մասին, ցավոք, հաճախ չի խոսվում: Ի տարբերություն նրանց` մենք ազատագրել ենք, մենք երբեք չենք գրավել»:

«Արդեն տասը օր է, ինչ նյութեր եմ ինձ մոտ տեղադրում` հիմնականում միջազգային հարթակների լուսաբանումներ` New York Times, Washington Post, Forbes եւ այլն, ու պարտադիր նշում էի Ալիեւին, նրա կնոջն ու ընտանիքի մյուս անդամներին, իսկ մի քանի օր առաջ նկատեցի, որ այլեւս չեմ կարողանում Ալիեւի կնոջը նշել, քանի որ ինձ արգելափակել է Instagram-ում: Երեկ էլ տեսա, որ ֆեյսբուքյան էջում չեմ կարողանում այլեւս նշել Ալիեւին»,-ասում է արցախցի երգիչը` պնդելով, որ ադրբեջանական ագրեսիան արցախցիների համար նորություն չէ, նրանք երբեք չեն մեծացել ատելության հողի վրա, մինչդեռ հարեւանները մինչ օրս շարունակում են խոսել միայն այդ լեզվով.

«Խնդրի լուծումը միայն մեկն է` Ադրբեջանը պետք է ընդունի Արցախի ազատությունը: Արցախն արդեն իսկ ազատ է ու անկախ, իսկ կընդունեն նրանք այդ փաստը, թե ոչ, դա միայն իրենց խնդիրն է: Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում: Մեր տարածքներն ազատագրվել են նրա համար, որպեսզի մենք հեռու լինենք այդ ազգից»,- եզրափակեց Անդրեն:

style.news.am