Բուֆոնը բացառիկ արդյունք է գրանցել
Advertisement 1000 x 90

Բուֆոնը բացառիկ արդյունք է գրանցել

Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը բացառիկ արդյունք է գրանցել:

Բուֆոնն առաջին ֆուտբոլիստն է, ով 10 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն: Սա բացառիկ արդյունք է, մինչ այս 9 անգամ Սերիա Ա-ի չեմպիոն դարձել են Բոնուչին և Կելինին:

42-ամյա Բուֆոնը «Յուվենտուսում» է 2001 թվականից: Միայն մեկ մրցաշրջան անցկացրել է ֆրանսիական ՊՍԺ-ի կազմում: Նա 12 անգամ դարձել է Իտալիայի լավագույն դարպասապահ: