Դեյվիդ և Վիկտորիա Բեքհեմների ավագ որդին՝ Բրուքլինը, ռոմանտիկ լուսանկարներ է հրապարակել Ինստագրամի իր էջում, որոնք արվել են այն պահին, երբ վերջինս իր սիրելիին՝ Նիկոլա Պելցին, ամուսնության առաջարկություն է անում:
Հաղորդվում է, որ մատանին արժե 350 հազար ֆունտ:
«Չեմ պատկերացնում իմ կյանքն առանց քեզ, սիրելիս: Դու ինձ ստիպում ես առանձնահատուկ զգալ և անընդհատ ծիծաղել: Ես միշտ հոգ կտանեմ քո մասին և միշտ կլինեմ քեզ նեցուկ»,- նկարներին կից գրել է Բրուքլինը:
Նիկոլան պատասխանել է հրապարակմանը՝ գրելով. «Ես այնքան սիրահարված եմ քեզ, որ սիրտս պայթում է»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը