Թվային ցանցով հեռարձակումը դեկտեմբերի 12-ին՝ ժամը 08:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում դադարեցվելու է։ Պատճառը թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված պլանային կանխարգելիչ աշխատանքներն են, որոնք պայմանավորված չեն թվային հեռուստահեռարձակման որակով կամ այլ խնդիրներով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլ ոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության տնօրեն Գրիգոր Ամալյանի խոսքով՝ պրոֆիլակտիկ միջոցառումների նպատակը ցանցի բնականոն և անխափան աշխատանքի ապահովումն է:
«Նմանատիպ աշխատանքներ 3 ամիսը մեկ հաճախականությամբ իրականացվել են նաև անալոգային հեռարձակման ժամանակ: Դա բնականոն գործընթաց է։ Նման աշխատանքներ իրականացվում են աշխարհի բոլոր հեռուստահեռարձակողները»,- ասաց Գ. Ամալյանը։