ArmLur.am-ի տեղեկություններով, Ոստիկանության Երևան քաղաքի քրեական-հետախուզության բաժինը, ինչպես նաև Ոստիկանության Արաբկիրի բաժինը երեկ բերման են ենթարկել քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյին:
Կայքի տեղեկություններով, իրավապահները դեպքի վայր են գնացել չորս մեքենայով, դիմակավորված եւ նրան տարել են Ոստիկանության Արավկիրի բաժին: Կայքը նաև տեղեկացել է, որ նրան տարել են ապօրինի զենք-զինամթեքր պահելու կասկածանքով և մեքենայի խուզարկության ժամանակ հայտնաբերել են Վինչեստր տեսակի զենք, որը սակայն օրինական է եղել:
Հավելենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ նա բերման է ենթարկվում: Այս տարվա հունիսին ևս Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում հայտնաբերել ու ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով բաժին բերման էին ենթարկել քրեական հեղինակությանն ու նրան ուղեկցող անձանց։