«Աստված ինչ-որ բան է ասում ինձ». Ռեգինա Տոդորենկոյի ամուսինը վթարի է ենթարկվել
Advertisement 1000 x 90

«Աստված ինչ-որ բան է ասում ինձ». Ռեգինա Տոդորենկոյի ամուսինը վթարի է ենթարկվել

Երգիչ Վլադ Տոպալովն անձնական բլոգում հայտնել է, որ առավոտն իր համար այնքան էլ հաջող չի սկսվել։ Հաղորդավարուհի Ռեգինա Տոդորենկոյի ամուսինը վթարի է ենթարկվել։

Արտիստը չի տուժել, սակայն տրամադրությունը փչացել է։ Երաժիշտը նշել է, որ կյանքը հետաքրքիր երեւույթ է, եւ տարիների ընթացքում սկսում ես ավելի հեշտ վերաբերել անախորժություններին։

Երգիչը վստահ է՝ վթարը տեղի է ունեցել, քանի որ այդպես էր հարկավոր։ «Աստված ինչ-որ բան է ասում ինձ»,- գրել է Վլադ Տոպալովը։

Նա բոլորին համբերություն ու հանգստություն է մաղթել։ Իսկ երկրպագուները ենթադրել են, որ վթարն աստղին փրկել է առավել լուրջ ապրումներից։

news.am